Հոկտեմբերի 10-ին, ժամը 21.16-ին նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի «Կասկադ» համալիրում՝ Թամանյանի արձանի մոտակայքում, բնակարան է այրվում:

 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտկան հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ԱԻ արձագանքման և օպերտիվ խմբերը:

 

 

Պարզվել է, որ Երևանի «Կասկադ» համալիրի շենքերից մեկում բնակարանի հրդեհը բռնկվել է գազի կուտակման պատճատռով տեղի ունեցած պայթյունից: Պայթյունի հետևանքով կոտրված պատուհանի ապակին վնասել է բնակիչներից մեկի թևը: