ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 15-ին, ժամը 18:43-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկում, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Պարզվել է, որ բնակարանում մասամբ այրվել են կենցաղային իրեր (մոտ 2 քմ):
Ինչպես տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, բնակիչներ՝ Ս. Գ.-ին (ծնված 1931 թ.) և Գ. Ն.-ին (ծնված 1926 թ.) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Գ. Ն.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:53-ին, մարվել՝ 18:57-ին: