ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունիսի 9-ին, ժամը 23:20-ին ահազանգ է ստացել, որ Հունան Ավետիսյան փողոցի 35/6 տանը կից այրվում է ոչ բնակելի տնակ:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:49-ին, մարվել՝ 02:45-ին:
Ամբողջությամբ այրվել են ոչ բնակելի տնակի փայտյա կառուցատարրեը գույքով՝ մոտ 18 քմ: