ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 31-ին, ժամը 02:20-ին տեղեկություն է ստացել, որ Շիրակի մազի Արեգնադեմ գյուղում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացանք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի 4-րդ փակուղու տներից մեկի և հարակից անասնագոմի տանիքներում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:10-ին, մարվել՝ 04:47-ին:
Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 8 քմ) և անասնագոմի տանիքը՝ ամբողջությամբ (մոտ 30 քմ):