ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 20-ին, ժամը 10.59-ին տեղեկություն է ստացել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի 3-րդ թաղամասի Գր. Նարեկացու փողոցում՝ գազալցակայանում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գր. Նարեկացու փողոցի թիվ 67գ հասցեում գտնվող «Սեզամ-Գազ» ՍՊԸ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ի օժանդակ կառույցում՝ գազի ճնշման համահարգում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.13-ին, մարվել՝ 11.25-ին: Այրվել են շինության առաստաղի փայտե կառուցատարրերը՝ 50 քմ և կենցաղային իրեր: