ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 27-ին, ժամը 13:03-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի Նալբանդյան փողոցում գտնվող տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:37-ին, մարվել՝ 14:03-ին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, ամբողջությամբ այրվել են Գեղակերտ գյուղի Նալբանդյան փողոցի տներից մեկի ննջասենյակը՝ գույքով, առաստաղը (մոտ 15 քմ) և հատակը՝ մասամբ: