ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը hունվարի 17-ին, ժամը 17.50-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ազատաշեն գյուղի տներից մեկի տանիքում:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.32-ին, մարվել՝ 19.02-ին:

Պարզվել է, որ այրվում է Հ. Մ.-ին պատկանող տան տանիքը (մոտ 2 քմ):