ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 3-ին, ժամը 07:08-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Իսակովի պողոտայում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իսակովի պողոտայում՝ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, այրվում է «Lada Granta» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Վահան Գ.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:25-ին, մարվել՝ 07:39-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ: