ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 24-ին, ժամը 14:25-ին տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի անտառամերձ հատվածում հրդեհ է բռնկվել, որը տարածվում է դեպի անտառ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Տաշիր-Միխայլովկա ավտոճանապարհի 3-րդ կմ-ին հարակից անտառածածկ հատվածում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:55-ին, մարվել՝ 15:10-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ, որից 5000 քմ-ն՝ անտառածածկ հատվածում: