ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 8-ին, ժամը 14:55-ին տեղեկություն է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 99 շենքի մոտ գտնվող խանութում:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:01-ին, մարվել՝ 15:14-ին:
Ինչպես տեղեկացանք նախարարության պաշտոնական կայքից, ամբողջությամբ այրվել են առևտրի կետի պլաստմասե առաստաղը (մոտ 9 քմ) և տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: