ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը փետրվարի 3-ին, ժամը 01:40-ին ահազանգ է ստացել, որր հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի  4-րդ միկրոշրջանի թիվ 46 շենքի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրին նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է ժամը 01:55-ին, մարվել՝ 02:16-ին:

Տան հյուրասենյակում մասամբ այրվել են մեկ բազմոց, երկու բազկաթոռ, մեկ աթոռ և հեռուստացույցի մեկ տակդիր: