ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 31-ին՝ ժամը 16:12-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խուդյակով թաղամասի թիվ 84/4 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: 5 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի ամբողջական դատարկվելը: