Ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդում են պայթյունից հինգ տուժածների մասին, որը տեղի է ունեցել Փարիզի վեցերորդ թաղամասում:

 

Տուժածների մոտ թեթև մարմնական վնասվածքներ են:

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է: Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների և արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցները: Իրականացվում է թաղամասի բնակիչների և տարբեր հաստատությունների աշխատակիցների տարհանում, որոնք գտնվում են մոտակայքում:

 

Պայթյունն այնքան հզոր է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում շենքերի վրա ծուխ է բարձրացել, որը տեսանելի է հեռվից: