Հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում օգոստոսի 12-ին' ժամը 18.45-ին, հաղորդում է ստացվել, որ այրվածքներով և վերքերով իրենց մոտ են տեղափոխվել 1958թ. ծնված Դերենիկ Բ.-ն և 1966թ. ծնված Գրիգոր Մ.-ն:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք վնասվածքները ստացել են նույն օրը' ժամը 18.00-ի սահմաններում, Դերենիկ Բ.-ի ավտ ոտնակում բենզինով լցված տարայի պայթյունի հետևանքով: Կատարվում է հետաքննություն: