Թաիլանդի կենտրոնական մասում 50 մարդ Է տուժել երկու գնացքների բախման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 27-ին հաղորդել Է EFE գործակալությունը:
Տուժածներից երկուսի վիճակը բժիշկները գնահատում են օրհասական:
Միջադեպը տեղի Է ունեցել Այուտհայա նահանգում. ճեպընթացը բախվել Է կայարանում կանգնած շարժակազմին:
Թաիլանդի իշխանությունները ենթադրում են, որ երկաթուղային աղետը տեղի Է ունեցել մեքենավարի սխալի պատճառով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: