Մարդատար երկու գնացքներ են ապրիլի 30-ի առավոտյան բախվել Շրի Լանկայի Հյուսիսարեւմտյան նահանգի տարածքում, հոսպիտալացվել Է առնվազն 75 մարդ, տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ներին:

 

Միջադեպը տեղի Է ունեցել Պոտուհերա քաղաքի մոտ: Տուժածներից առնվազն հինգն օրհասական վիճակում են:

 

Վթարը մասամբ խաթարել Է երկաթուղային հաղորդակցությունը շրջանում: Իշխանությունները հետաքննություն են սկսել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: