Հնդկաստանի արևմուտքի Հուջարաթի նահանգում առնվազն 34 մարդ է զոհվել տեղատարափ անձրևների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 25-ին հայտնել է տեղի ոստիկանությունը:

 

«Հորդառատ անձրևները և փոթորկալի քամին պատուհասել են Հուջարաթի շրջանները: Ներկայում սաստիկ անձրևները 34 մարդու կյանք են խլել ամբողջ նահանգում»,- «Սիանհուա» գործակալությունը մեջբերել է ոստիկանության աշխատակցի խոսքը, որը չի ցանկացել նշել իր անունը:

 

Նրա խոսքով՝ հեղեղումը քիչ հավանական է, բայց արտակարգ իրավիճակների հակազդման կենտրոնը բերվել է բարձր պատրաստության վիճակի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: