Ապրիլի 6-ի գիշերը առնվազն 30 մարդ Է զոհվել Բանգլադեշի հյուսիս-արեւմուտքում մոլեգնած փոթորկի պատճառով, հարյուրից ավելի բնակիչներ վերքեր են ստացել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Սինհուա» գործակալության տվյալներին՝ զոհվածների թվում երեխա կա:

 

Տեղի վարչակազմի ղեկավար Շաֆիկուր Ռահմանի խոսքով՝ փոթորիկը մոլեգնել Է մայրաքաղաք Դաքայից 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բոգրա օկրուգի տարբեր մասերում: Ըստ նախնական տվյալների՝ տարերքի հարվածներից ավերվել Է շուրջ 30 հազար տուն, բազմաթիվ ծառեր արմատախիլ են արվել, լրջորեն տուժել են հաղորդակցություններն ու ճանապարհները:

 

Արագ արձագանքման ծառայությունների աշխատակիցներ են ուղարկվել Բոգրայի շրջան, որն առավել մեծ չափով Է տուժել տարերքից: Ճանապարհների վերականգնման գործում ներգրավված են սահմանապահ ուժերի զինծառայողները, սակայն աշխատանքը դժվարացնում Է այն, որ շատ ճանապարհներ արգելափակված են տապալված ծառերի պատճառով:

 

Բանգլադեշում նման փոթորիկներ հաճախ են տեղի ունենում մուսոնային սեզոնից առաջ, որը սովորաբար սկսվում Է հունիսի սկզբին: