Կայծակի հարվածներից առնվազն 23 մարդ է զոհվել Հնդկաստանի հարավի Անդհրա Փրադեշի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 7-ին գրել է Deccan Chronicle հրատարակությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Նախօրյակին Անդհրա Փրադեշի նահանգում ամպրոպներով ուղեկցվող տեղատարափ անձրևներ են տեղացել Բենգալական ծոցի վրա առաջացած ցածր ճնշման տիրույթի պատճառով:
Զոհվածներից չորսը Նելորի և Փրաքասամի շրջանի բնակիչներ են, երեք հոգի Գունթուրից են, երկուական մարդ՝ Քրիշնայի և Արևելյան Գոդավարի շրջաններից, ինչպես նաև մեկական բնակիչ՝ Անաթափուրից և Շրիքաքուլամից: Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, բոլոր զոհվածներն էլ գյուղացիներ են, նրանց մի մասին կայծակը հարվածել է դաշտերում աշխատելու ժամանակ: