Հնդկաստանի Բիհար և Ջարքխանդ նահանգներում կայծակի հարվածներից 32 մարդ է մահացել. գրում է Sky News-ը:

 

Բիհար նահանգում հանգստյան օրերին կայծակների հետևանքով զոհվել է 24 մարդ, որոնց թվում' 7 երեխա: Ջարքխանդում կայծակները սպանել են 8 հոգու, որոնց թվում եղել է 2 երեխա:

 

Նահանգներում անձրևների հետևանքով ավերվել են բազմաթիվ տներ:

 

Հնդկաստանում հուլիսից հոկտեմբեր ամիսների ընթացքում սեզոնային անձրևների ժամանակաշրջանն է, որի ընթացքում կայծակնահարությունից մահացության դեպքեր են գրանցվում: