Կուբայի մայրաքաղաքից 40 կմ դեպի արևելք գտնվող Սանտա-Կրուս-դել-Նորտե քաղաքում գտնվող ծովափում առնվազն հինգ մարդ դարձել է կայծակի հարվածի զոհ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին գրում է Կուբայի Գրանմա պարբերականը:

Թերթը նշում է, որ զոհերի թվում երեքը երեխաներ են: Եվս մեկ անչափահաս հոսպիտալացվել է, նրա վիճակը կայուն է:

Կուբայի գեոֆիզիկայի և աստղագիտության ինստիտուտի մասնագետների տվյալներով, ամեն օր կղզում կայծակների հարվածների հետևանքով զոհվում է առնվազն 65 մարդ: 1979-2013թթ. ընթացքում կղզում կայծակի հարվածից 1682 մարդ է մահացել:

Կայծակի հարվածներից խուսափելու համար տեղի գիտնականները հորդորում են հետևել «30/30» կանոնին. Եթե կայծակի և որոտի միջև ժամանակահատվածը 30 վայրկյանից պակաս է, պետք է փնտրել համապատասխան ապաստան, և թաքստոցից դուրս գալ միայն կայծակի վերջին հարվածից առնվազն 30 րոպե անց: