ԱՄՆ Լուիզիանա նահանգի հյուրանոցային համալիրի տարածքում կայծակի հարվածից 6 մարդ է տուժել: Նրանք բոլորը հիվանդանոց են տեղափոխվել. փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

«Բարեբախտաբար, նրանք ողջ են մնացել»,- ասել է տեղի ոստիկանության շերիֆ Ռոնի Ռիչարդսոնը:

 

Նրա խոսքով՝ մարդիկ Անկախության տոնի կապակցությամբ քաղաքից դուրս պիկնիկ էին կազմակերպել: