![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/251894.png&w=300&h=200&mt=1669184341)
Թուրքիայում Մարմարա ծովի շրջանում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 35-ի, նրանցից 32-ը վնասվածքներ են ստացել Դյուզջե նահանգում։ Այս մասին տեղեկացրել է երկրի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը։
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոջան ավելի վաղ տեղեկացրել էր 22 տուժածի մասին։ Նրանցից մեկը ծանր վիճակում է այն պատճառով, որ թռել է մեծ բարձրությունից, գրել է նախարարը Թվիթերում։
6,0 մագնիտուդով ստորգետնյա ցնցումը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 04.08-ին։ Օջախը գտնվել է 10,6 կիլոմետր խորության վրա։
Թուրքիայի իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժի հետեւանքով զոհեր չկան։ Դյուզջեի շատ տներում ճաքեր են գոյացել, կան մասնակի ավերածություններ։