Tert.am. Գերմանիայի Դաբել շրջանի գյուղերից մեկում կայծակի հարվածից տուժել է 43 մարդ, հաղորդում է Газета.Ru-ն: Տուժածներից երեքը ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում:
Կայծակը հարվածել է էլեկտրականության բաշխիչ կայանին տոնական երթի ժամանակ, որն անց էր կացվում Տիրոջ Համբարձման տոնի առիթով: Տուժածների մեծ թիվը բացատրվում է այն հանգամանքով, որ էլեկտրականության բաշխիչ կայանի մոտ մեծ թվով մարդիկ են հավաքված եղել: Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռներով: