ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 4-ին' ժամը 09.53-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Բերդ հատվածի 30-րդ կմ-ին «ВАЗ 2121» մակնիշի 36 OL 750 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1962թ. ծնված Ս. Ն.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը (մոտ 100 մ): Ուղևոր Ա. Ն.-ը (ծնված 1972թ.) տեղում մահացել է:Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը, ուղևորներ Վ. Ն.-ը (ծնված 2002 թ.), Ա. Ն.-ը (ծնված 1998 թ.) և Ք. Խ.-ը (ծնված 1979թ.) տեղափոխվել են Իջևան քաղաքի ԲԿ. բժիշկները տուժած Ա. Ն.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուսներինը՝ ծանր:

 

Փրկարարներն ավտոմեքենայից մոտ 3 մ հեռավորության վրա հայտնաբերել են ավտոմեքենայի գազի բալոնը և փակել փականը:

 

Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: