Հուլիսի 17-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Նոր Գեղի ավտոճանապարհին' նորակառույց կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ պարզվել է, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի սկզբնամասում «ԳԱԶ-24» մակնիշի 42SL937 պետհամարանիշով (վարորդ' Ս. Կ., ծնվ. 1956թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

 

Մինչ հրշեջ – փրկարարների դեպքի վայր հասնելը ուղևորներ' Ա. Ա.-ը (ծնվ. 1959թ), Մ. Կ.-ը (ծնվ. 1989թ), Ս. Ժ.-ը (ծնվ. 2013թ) և Ա. Ժ.-ը (ծնվ. 2011թ) տեղափոխվել են Եղվարդի բժշկական կենտրոն, որտեղ հետազոտություն ստանալուց հետո դուրս են գրվել:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: