Օգոստոսի 9-ին, ժամը 11.07-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Նորավան ավտոճանապարհին, Նորավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ:

 

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Երևան-Գորիս 207-րդ կմ-ին՝ Նորավան գյուղի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Կիա» մակնիշի 22ՕՍ195 պետհամարանիշի և «Հոնդա» մակնիշի 34AR060 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 7 հոգի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիան քաղաքի ԲԿ:

 

Հրշեջ-փրկարարները «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: