Արցախի պողոտայից 5 մարդ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն նրանցից որևէ մեկի մոտ լուրջ խնդիր չկա: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Շտապօգնության մեքենայով 5 մարդ տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, բայց բոլորի մոտ շատ թեթև վիճակ է՝ ճնշման տատանում, սթրեսային վիճակ: Որևէ մեկի մոտ լուրջ խնդիր չկա»,- նշեց ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
Նա նշեց, որ այժմ փորձում են պարզել՝ արդյոք կան իրենց միջոցներով հիվանդանոցներ տեղափոխված անձինք: