ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում կայծակի հարվածից տուժել է չորս մարդ, մեկ հոգի մահացել է, ևս երեքը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

 

 

Միջադեպը տեղի է ունեցել Բուենա Վիստա շրջանից դեպի արևմուտք գտնվող զբոսաշրջավայրում: Զբոսաշրջիկները գտնվում էին մոտ 3.8 հազար մետր բարձրության վրա, երբ նրանց հարվածել է կայծակը: Ականատեսներն անմիջապես կանչեցին փրկարարներին:

 

 

Երկու տուժածների վիճակը գնահատվել է որպես կրիտիկական: Նույն օրը երեկոյան մահացել է 31-ամյա մի կին: Երկու այլ զբոսաշրջիկներ ստացել են մարմնական վնասվածքներ: