Ադրբեջանի ռազմաարդյունաբերական գործարանում պայթյուն է որոտացել։ Երեք մարդ է վիրավորվել, գրում է Regnum-ը։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի Շիրվան քաղաքի ռազմարդյունաբերական ձեռնարկությունում պայթյունը տեղի է ունեցել գործարանի արտադրամասերից մեկում՝ մուրճի հարվածից 120 մմ տրամաչափի արկի պայթելու հետևանքով։