Ստամբուլի Զեյթինբուրնու թաղամասում պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում վիրավորվել են տեղի մեծ թվով բնակիչներ: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Պայթյունը տեղի է ունեցել շենքի առաջին հարկում գտնվող խանութում, որի արդյունքում շենքը վնասվել է, վնասվել են նաև մոտակա կառույցները:
Դեպքի վայրում աշխատում են հրշեջները և բժիշկներ: Ըստ նախնական վարկածի՝ պայթել է գազի բալոն:
Նմանատիպ դեպք է տեղի ունեցել նաև հուլիսի 11-ին Դենիզլի քաղաքում, ինչի արդյունքում զոհվել է մեկ, վիրավորվել 25 մարդ: