Քիշնևում՝ շուկայի մոտ գտնվող ճաշարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են տասնյակ վիրավորների մասին:

 

 

Դեպքի վայր են մեկնել քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությունները: Նախնական տվյալներով՝ վիրավորվել է առնվազն 20 մարդ:

 

 

Միջադեպի պատճառը ճշտվում է: Վարկածներից մեկի համաձայն՝ ճաշարանում պայթել է գազի բալոնը: