Անկարայում ուժեղ պայթյուն է հնչել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», պայթյունից առաջ քաղաքի վրայով ռազմական ինքնաթիռ է անցել: Դողան գործակալությունը գրում է․ որ Թուրքիանի Ազգային ժողովի շրջակայքում տանկեր են տեղակայվում։ Զինվորականներն ուղաղթիռներով կրակում են մայրաքաղաքի ուղղությամբ։

 

Զինվորականները Թուրքիայում հայտարարել են, որ իշխանությունն ամբողջությամբ անցել է իրենց ձեռքը: Նրանց հայտարարության մեջ նշվում է, որ հեղաշրջման անհրաժեշտությունն առաջացել է, որպեսզի «վերահաստատվի սահմանադրական կարգը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները, երկրում կրկին տիրի օրենքի գերակայությունը և կարգ ու կանոն սահմանվի»: Հայտարարության մեջ նաև նշվել է, որ Թուրքիայի «բոլոր միջազգային պայմանագրերն ու պարտավորությունները պահպանվում են: Աշխարհի բոլոր երկրների հետ լավ հարաբերություններ ունենալու մեÖ € հանձնառությունը կշարունակվի»: Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հրաձգություն է հնչել, քաղաքի վրայով թռչում են ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռները։