Թուրքական Անկարա մայրաքաղաքում խոշոր պայթյուն է որոտացել: Այս մասին տեղեկացրել է Hurriyet թերթը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ' մանրամասները ճշտվում են:

 

 

CNN Türk-ը տեղեկացնում է, որ դեպքի պատճառները հայտնի չեն: Հաղորդվում է միայն, որ պայթյունը որոտացել է Անկարայի կենտրոնում' ռազմական շենքերին պատկանող շրջանում: Ականատեսները վկայում են, որ պայթյունը լսվել է նաև Թուրքիայի մայրաքաղաքի հեռավոր շրջաններում: