Հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Այս մասին հայտնում է trend.az-ը:

 

Ըստ տեղական «En- Nashra» լրատվական գործակալության՝ Լիբանանի ֆինանսների նախկին նախարար Մուհամմեդ Շատախիի մեքենան պայթեցվել է: Աահաբեկչության հետևանքով զոհվել է երկրի ֆինանսների նախկին նախարարը, ով «Ալ-Մուսթաքբալ» շարժման անդամ էր:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղրդվել էր նաև, որ միջադեպի հետևանքով զոհվել է 5 մարդ և կան մեծ թվով վիրավորներ: Պայթյունից հետո դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ ու շտապօգնության մեքենաներ: