Եգիպտոսի մայրաքաղաքում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում են եգիպտական ԶԼՄ-ները:

 

Նշվում է, որ պայթյունը որոտացել է Կահիրեի թաղամասերից մեկում: Ըստ նախնական տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել Գիզայի տարածքում:

 

Լրատվամիջոցները չեն հաղորդում ոչ պայթյունի հզորության, ոչ էլ աղբյուրի մասին: Հնարավոր զոհերի կամ տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել: