Մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիրում քաղաքում:

 

Ինքնաշեն պայթուցիկ սարքն աշխատել է քաղաքի բնակելի շրջաններից մեկի շենքի առաջին հարկում, հաղորդում է Milliyet-ը: Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ:

 

Միջադեպի հետևանքով կոտրվել են հարակից շենքերի պատուհանները: Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:

 

Այժմ, ողբերգության վայրում աշխատում են երկրի հատուկ ծառայությունների աշխատակիցները: