Թուրքիայի արևելքում գտնվող հյուրանոցում հզոր պայթյուն է որոտացել: Միջադեպը տեղի է ունեցել Էլազըգ քաղաքում: Պայթյունի հետևանքով վիրավորվել է երեք մարդ: Ըստ իրավապահ մարմինների՝ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով, հաղորդում է Sabah-ը:
Հարկ է նշել, որ Էլազըգ քաղաքը գտնվում է Սուրուչի մոտ, որտեղ ահաբեկչություն է տեղի ունեցել: