Իտալիայի Մոդունյո քաղաքի հրավառություն արտադրող գործարանում ուրբաթ օրը՝ հուլիսի 24-ին, հզոր պայթյուն է տեղի ունեցել: Հաղորդվում է առնվազն հինգ վիրավորի և յոթ զոհի մասին, սակայն զոհերի թիվը կարող է աճել. փոխանցում է LifeNews-ը:

 

Դատախազ Ջուզեպե Վոլպեի խոսքով՝ պայթյունի էպիկենտրոն հասնելու համար, փորձագետներից կպահանջվի առնվազն մեկ օր: Հրդեհը տարածվել է գործարանի մոտակայքում գտնվող անտառային տարածքներում:

 

Հաղորդվում է, որ պայթյունի ժամանակ գործարանում ընթանում էր արտադրական գործընթացը: Տարվա այդ հատվածում Իտալիայում նշվում են բազմաթիվ կրոնական տոներ, որոնց կարևորագույն ատրիբուտներից մեկը հրավառությունն է: