Հունիսի 12-ի երեկոյան երեկոյան Դոնեցկի մարզային վարչության շենքի մոտ, որտեղ գտնվում է «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» շտաբը, պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է itar-tass-ը' վկայակոչելով ԴԺՀ-ի հայտարարությունը:

 

«Դոնեցկի ժողովրդական հանրապետության» շտաբից 100մ հեռավորության վրա պայթեցվել է ավտոբուսը:

 

«Անհայտ անձինք պայթեցրել են ավտոբուսը, որը պատկանել է Դոնեցկի ժողովրդական հանրապետության առաջնորդ Դենիս Պուշիլինին: Նախնական տվյալներով՝ զոհվել է 2 մարդ, ևս 7-ը վնասվածքներ են ստացել»,- ասել է Պուշիլինը: