Եգիպտոսի Հյուսիսային Սինայ նահանգի Էլ-Արիշ քաղաքում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, ևս 10-ը՝ վիրավորվել: Ըստ նախնական տվյալների՝ ոստիկանության բաժանմունքի մոտ պայթել է մեքենան, որի մեջ ռումբ էր տեղադրված: Տեղական իրավապահ մարմինների աշխատակիցները պարզում են դեպքի հանգամանքները:
Ենթադրվում է, որ ահաբեկչությունն իրականացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության տեղական բջիջը, հաղորդում է Trustը: