ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը եւ Վահան Հարությունյանը, հուլիսի 13-ին մասնակցել է Լեհաստանի խորհրդարանի հիմնադրման 550-ամյակին նվիրված պաշտոնական նիստին: Ելույթով հանդես է եկել Լեհաստանի Սեյմի նախագահ Մարեկ Կուհչինսկին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:
Միջոցառմանը ներկա է եղել նաեւ Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը: