Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին Ստեփանակերտի երիտասարդության եւ մշակույթի պալատում մասնակցել է «Մայրություն» հասարակական կազմակերպության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: