Արցախի Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին մայրաքաղաք Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկա է գտնվել Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր երեկոյին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, միջոցառման սկզբում զեկույցով հանդես է եկել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը: Այնուհետեւ տեղի է ունեցել Եռատոնին նվիրված համերգ:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից եւ սփյուռքից: