Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին ներկա է գտնվել Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում Արամ Մանուկյանի 140-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը:
Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահը կարեւորել է նման միջոցառումների անցկացումը՝ բարձր գնահատելով Արամ Մանուկյանի ներդրումն ազգային-ազատագրական պայքարում եւ Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման ու պաշտպանության գործում: