Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին Մարտունի քաղաքում ներկա է գտնվել նռան փառատոնին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ փառատոնը դառնում է ավանդական, շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված ապրանքներին, մասնակիցների հետ զրուցել տարբեր հարցերի շուրջ: