Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ նոյեմբերի 9-ին, Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղում մասնակցել է վերանորոգված Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման, գյուղի ակումբի եւ հանդիսությունների տան բացման հանդիսավոր արարողություններին:

 

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նա կարեւորել է գյուղական բնակավայրերում հոգեւոր եւ մշակութային նման կառույցների առկայությունը, ինչն անհրաժեշտ պայման է բնականոն զարգացման համար:

 

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել ծրագրերի իրականացմանն աջակցած բարերարներին՝ նշելով, որ նման առաքելությունը պահանջված է եւ պետք է լինի շարունակական:

 

Միջոցառմանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: