Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի օրվան նվիրված տոնական միջոցառումներին:

 

Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարությունները դարձել են ավանդական, ինչը չափազանց կարևոր է քաղաքական, մշակութային և գիտակրթական առումներով:

 

Միջոցառումներին ներկա են եղել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք: