Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ամերիկացի սենատորներին հղած պատասխան նամակում, որոնք անհանգստություն են հայնել Վրաստանի նախկին իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ աղմկահարույց դատական գործերի առնչությամբ, քաղաքական գործիչներին առաջարկել Է ժամանել Վրաստան եւ անձամբ համոզվել այն բաում, որ այդ դատավարությունները թափանցիկ են եւ անաչառ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Վրացական «Տաբուլա» հանդեսն օգոստոսի 7-ին հրապարակել Է Ղարիբաշվիլիին հասցեագրված նամակն ամերիկացի սենատորներ Ջոն Մակքեյնի, Ջին Շահինի, Ջիմ Ռիշի եւ Մարկո Ռուբիոյի անունից, որտեղ նրանք անհանգստություն են հայտնում Վրաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների առնչությամբ:
Ղարիբաշվիլին ընդգծել Է, որ ինքը «պատրաստ Է բանտ գնալու», եթե երբեւիցե խախտի օրենքը պարտականությունները կատարելիս: Օգոստոսի լույս 2-ի գիշերը Թբիլիսիի քաղաքային դատարանը Սահակաշվիլիի համար հեռակա ընտրել Է նախնական կալանքը որպես խափանման միջոց հետաքննության ժամանակ, հաղորդել Է Նովոստի-Գրուզիան: