Վիլնյուսում տեղի է ունեցել Վրաստանի և ԵՄ միջև ասոցացման համաձայնագրի նախաստորագրման տեխնիկական մասը: Վրացական կողմից նախաստորագրումն իրականացրել է արտաքին գործերի առաջին փոխնախարար Դավիդ Զալկալիանին, որը վերջին 3 տարիներին երկրի ԵՄ հարցերով բանակցողն էր: Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով վրացական հեռուստաընկերությունները:

 

Նախքան տեխնիկական նախաստորագրումը Զալկալիանին լրագրողներին հայտնել է, որ փաստաթղթի նախաստորագրումը «պատմական իրադարձություն է Վրաստանի համար»:

 

«ԵՄ հետ Վրաստանի ասոցացնան մասին համաձայնագրի նախաստորագրման խորհրդանշական գործողության» տակ կստորագրեն արտգործնախարար Մայա Փանջիկիձեն. ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը նոյեմբերի 29-ին»: